«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Դին Հույսենը դուրս է մնացել շարքից ձախ ոտնաթաթի վնասվածքի պատճառով։
Ինչպես հայտնում է AS-ը, 20-ամյա իսպանացին վնասվածքը ստացել է հոկտեմբերի 4-ին՝ Լա Լիգայի 8-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ 3-1 հաշվով հաղթանակի ժամանակ։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ռեալ Մադրիդի» 14 հանդիպման՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։
«Ռեալ Մադրիդը» նախկինում վնասվածքի պատճառով կորցրել էր պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերին, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին և Դանի Կարվախալին։