«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Արդա Գյուլերը խոստովանել է, որ լիովին վստահում է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։
«Ինձ դուր էր գալիս «Բայերի» խաղաոճը։ Նրանց ֆուտբոլային ոճում հետ քաշվելիս հաճախ մնում ես մեն-մենակ մրցակցի կիսադաշտում։ Դա պահանջում է բնավորություն և ագրեսիվ մտածելակերպ։
Ինչ էլ լինի, ես լիովին վստահում եմ նրա ծրագրերին։ Եթե մի օր նա խնդրի ինձ խաղալ դարպասում, ես կգնեմ ձեռնոցներ», – Գյուլերի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Այս մրցաշրջանում 20-ամյա թուրքը «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրած 16 խաղում խփել է չորս գոլ և կատարել վեց գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։