Ֆրենկի դե Յոնգ․ «Ես միշտ կենտրոնանում եմ ինձ վրա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր բնավորության մասին։

«Ես միշտ կենտրոնանում եմ ինձ վրա։ Ես միշտ հասկանում եմ, թե երբ եմ լավ խաղում, և երբ՝ ոչ, և ինչ պետք է անեմ։ Բայց ես կարևորում եմ շրջապատի մարդկանց կարծիքը։ Լավ է, որ ես միշտ մնացել եմ համեմատաբար կայուն մակարդակի վրա», – հոլանդացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հոկտեմբերի 18-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության իններորդ տուրում կընդունի «Ժիրոնային»։