Ուեսթոն Մաքքեննին պատմել է, որ դիետա է պահել Իգոր Տուդորի պատճառով

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքեննին պատմել է, որ դիետա է պահել թիմի նոր գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի պատճառով։

«Տուդորն ինձ ասաց. «Դու ծերանում ես, չես կարողանա այդքան արագ վերականգնվել խաղերից։ Պետք է նիհարես, հակառակ դեպքում թիմում չես լինի»։ Ես դիետա պահեցի, հրաժարվեցի նախուտեստներից և շատ վազեցի։ Դա առաջին ամառն էր, երբ կարողացա առանց որևէ խնդրի հանել մարզաշապիկս լողավազանում», – Մաքքեննիի խոսքերն է մեջբերում Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

27-ամյա ամերիկացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 խաղ և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։