«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Նոթինգհեմ Ֆորեստի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի ծառայություններով, ըստ Express-ի։
Ըստ աղբյուրի՝ 22-ամյա անգլիացին կարող է «Մանչեսթեր Սիթիին» արժենալ մոտ 87 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Չելսին»։
2025/26 մրցաշրջանում Անդերսոնը բոլոր մրցաշարերում 9 խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։