«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը գլխավորել է այն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, ովքեր ամենահաճախ են ստեղծում վտանգավոր պահեր և կատարում բարձր արդյունավետությամբ հարվածներ:
Սպորտային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIES) տվյալներով՝ «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվողը հավաքել է առավելագույնը 100 միավոր, ինչը նրան դարձնում է ցուցակի անվիճելի առաջատարը:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է հաշվի առնելով ֆուտբոլիստների վերջին վեց ամիսների ընթացքում իրենց ներքին լիգաներում ցուցադրած արդյունքները։ Վերլուծվել են վտանգավոր գոտիներ կատարած փոխանցումները և կարևոր փոխանցումները, որոնք հանգեցրել են գոլ խփելու հավանական հնարավորությունների։
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Արդա Գյուլերը զբաղեցրել է երկրորդ տեղը (98.1), իսկ «Բարսելոնայի» մեկ այլ հարձակվող՝ Ռաֆինյան եզրափակել է լավագույն եռյակը (95.3):
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը զբաղեցրել է չորրորդ տեղը (95.2), իսկ «Ինտերի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Դիմարկոն և «Նապոլիի» ֆուտբոլիստ Կևին Դե Բրույնեն կիսել են հինգերորդ տեղը՝ 93.3 միավորով։