Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է լքել «Բարսելոնան» հաջորդ ամռանը։
Լեհ հարձակվողի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը, ինչը նշանակում է, որ Լևանդովսկին կարող է այս ամռանը պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ։
Ըստ Transfer News Live-ի՝ հղում անելով թուրքական Fanatik-ին, «Ֆեներբահչեն» հույս ունի պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» դժգոհ է Լևանդովսկուց, քանի որ լեհը վնասվածք էր ստացել։
Ռոբերտ Լևանդովսկին 2025/2026 մրցաշրջանում անցկացրել է ինը խաղ՝ խփելով չորս գոլ։