Մարկուս Ռեշֆորդը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդից» «Բարսելոնա» տեղափոխվելը դրական ազդեցություն է ունեցել իր Անգլիայի հավաքականի հեռանկարների վրա:
27-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբին միացել է վարձակալությամբ հուլիսին: Վինգերն ապացուցել է իրեն նոր միջավայրում, իսկ սեպտեմբերին նա գոլ է խփել Անգլիայի ազգային հավաքականի կազմում՝ երկու տարվա ընթացքում առաջին անգամ:
«Արդյո՞ք «Բարսելոնա» տեղափոխվելը մեծացրեց իմ հնարավորությունները մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը: Այո: Ես չեմ կարծում, որ ինձ կհրավիրեին Անգլիայի հավաքական, եթե մնայի «Մանչեսթեր Յունայթեդում», – վերջերս տված հարցազրույցում ասել է Ռեշֆորդը:
Ի դեպ, այսօր Լատվիայի նկատմամբ տարած 5-0 հաշվով հաղթանակից հետո Անգլիան ժամանակից շուտ որակավորվեց առաջիկա աշխարհի առաջնությանը