Հարի Քեյնը նոր ռեկորդ է գրանցել

Հարձակվող Հարի Քեյնը շարունակում է վերաշարադրել անգլիական ֆուտբոլի ռեկորդները։ Երեքշաբթի օրը «Բավարիայի» խաղացողը երկու գոլ խփեց, երբ Անգլիան 5-0 հաշվով հաղթեց Լատվիային 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում։

Squawka-ի տվյալներով՝ Քեյնն այժմ ռեկորդակիր է «Երեք առյուծների» կազմում՝ որպես ոչ անգլիական ակումբի ակտիվ խաղացող (18)։

Նախորդ ռեկորդը պատկանում էր հայտնի նախկին հարձակվող Գարի Լինեկերին (17), որը խաղացել է «Բարսելոնայի» կազմում 1986-ից 1989 թվականներին։

Հարի Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2023 թվականի ամռանը։ 32-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 110 խաղում խփել է 76 գոլ։