«Ռեալ Մադրիդի» և «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսով հետաքրքրված է «Նոթինգհեմ Ֆորեսթը»։ Հայտնում է «Football Insider»-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ֆորեսթերսը» կարող է 65-ամյա մարզիչին հրավիրել որպես գլխավոր մարզիչ, եթե մոտ ապագայում որոշում կայացվի ազատել Անժե Պոստեկօղլուին։ Ավստրալացին «Նոթինգհեմ Ֆորեսթը» գլխավորել է սեպտեմբերի սկզբին՝ փոխարինելով Նունու Էշպիրիտու Սանտուին։
Յոթ խաղից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը՝ վաստակելով ընդամենը հինգ միավոր։
Հոկտեմբերի 18-ին, շաբաթ օրը, «Ֆորեսթերսը» կհյուրընկալի «Չելսիին»։