Կրիշտիանու Ռոնալդու. «Մենք ավելի ու ավելի ենք մոտենում մեր նպատակին»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հունգարիայի հետ խաղից հետո (2-2)։

Պորտուգալացիները չկարողացան պահպանել հաղթանակը՝ բաց թողնելով վճռորոշ գոլը 90+1 րոպեին։ Հաղթանակը նրանց կապահովեր Աշխարհի առաջնության ուղեգիր։

Կրիշտիանու Ռոնալդուն երկու գոլ խփեց այդ խաղում։

«Մենք ավելի ու ավելի ենք մոտենում մեր նպատակին։ Առաջ, Պորտուգալիա», – գրել է Ռոնալդուն: