Իսպանիայի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և կատալոնական ակումբի նախկին մարզիչ Չավին Sky Sports-ի սոցիալական ցանցերում տեսանյութով պատասխանել է Աշխարհի 2026 թվականի առաջնության վերաբերյալ կարճ հարցմանը։
Չավին մրցաշարի հաղթող է անվանել Իսպանիային։ Մասնագետը կարծում է, որ «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը կլինի 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն և լավագույն ֆուտբոլիստը։ Չավին կարծում է, որ Մարոկկոն կլինի այն թիմը, որը կզարմացնի բոլորին մրցաշարում։
Չավին նաև նշել է, որ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին կլինի մրցաշարի լավագույն կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիս և հուլիս ամիսներին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։