«Բավարիայի» հարձակվող Մայքլ Օլիսեն գլխավորում է Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը՝ ըստ Transfermarkt-ի։ Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը աճել է 30 միլիոն եվրոյով՝ հասնելով 130 միլիոն եվրոյի։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ջան Ուզունը, որի արժեքը աճել է 27 միլիոն եվրոյով։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Բավարիայի» 17-ամյա հարձակվող Լենարտ Կառլը, որի արժեքը աճել է 18.5 միլիոն եվրոյով։
Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի (2025 թվականի հոկտեմբեր).
Մայքլ Օլիսե (Բավարիա) — 130 միլիոն եվրո (+30 միլիոն եվրո)
Ջան Ուզուն (Այնտրախտ Ֆրանկֆուրտ) – 45 միլիոն եվրո (+27 միլիոն եվրո)
Լենարտ Կառլ (Բավարիա) – 20 միլիոն եվրո (+18.5 միլիոն եվրո)
Յան Դիոմանդ (ՌԲ Լայպցիգ) – 20 միլիոն եվրո (+ 18,5 միլիոն եվրո)
Կարիմ Ադեյեմի (Բորուսիա Դորտմունդ) – 60 միլիոն եվրո (+ 15 միլիոն եվրո)
Ջարել Քուանսահ (Լևերկուզեն) – 35 միլիոն եվրո (+ 15 միլիոն եվրո)
Սաիդ Էլ-Մալա (Քյոլն) – 18 միլիոն եվրո (+ 15 միլիոն եվրո)։