Ֆեդերիկո Դիմարկոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է իր թիմում տեսնել «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին, հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Interlive-ին։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը բարդացրել է Դիմարկոյի և «Ինտերի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ Ֆեդերիկո Դիմարկոն կարող է խաղալ մի քանի դիրքերում։ «Ինտերում» նա սովորաբար խաղում է ձախ եզրում՝ երեք ֆուտբոլիստից բաղկացած կենտրոնական պաշտպանության համակարգում, որը նախընտրում է Ռուբեն Ամորիմը։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։