Չեմպիոնների Լիգան 2027/2028 մրցաշրջանում կունենա բացման հանդիպում

Չեմպիոնների Լիգայի Լիգայի փուլում 2027/28 մրցաշրջանում մրցաշարը կբացվի պաշտոնական խաղով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նոր մրցաշրջանը կմեկնարկի բացառապես այդ հանդիպումով, որի ընթացքում նախատեսված է նաև հանդիսավոր բացման արարողություն։ Բացման խաղը, ամենայն հավանականությամբ, հասանելի կլինի նաև առցանց սթրիմինգի միջոցով։

Հանդիպումը նշանակված է երեքշաբթի, և դրան կմասնակցի Լիգայի գործող գավաթակիր ակումբը։ Առաջին տուրի մնացած խաղերը կկայանան հաջորդող չորեքշաբթի և հինգշաբթի։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում Լիգայի փուլը ներդրվել է 2024/25 մրցաշրջանից։