Ռուբեն Ամորիմը ցանկանում է իր թիմում տեսնել աստղային պաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է, որ ակումբը «Ինտերի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Դիմարկոյին ձեռք բերի որպես ձախ պաշտպան, հաղորդում է Transfer News Live-ը։

Աղբյուրը նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը բարդացրել է Դիմարկոյի և «Ինտերի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։

Ֆեդերիկո Դիմարկոն կարող է խաղալ մի քանի դիրքերում։ «Ինտերում» նա սովորաբար խաղում է ձախ եզրում՝ երեք խաղացողից բաղկացած կենտրոնական պաշտպանության համակարգում, որը նախընտրում է Ռուբեն Ամորիմը։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը 27-ամյա Դիմարկոյին գնահատում է 50 միլիոն եվրո։ Նրա ներկայիս պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։