Tuttosport-ի փոխանցմամբ՝ «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յըլդիզը մերժել էր անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների առաջարկները։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա թուրք ֆուտբոլիստը պատրաստ է մերժել «Արսենալի», «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները՝ «Յուվենտուսի» հետ պայմանագիրը երկարաձգելու օգտին։
Նոր պայմանագրով Յըլդիզը, ըստ լուրերի, տարեկան կվաստակի մոտ վեց միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ խաղի՝ խփելով երկու գոլ։ Նա նաև կատարել է չորս գոլային փոխանցում։ Transfermarkt-ի փորձագետները Յըլդզի արժեքը գնահատում են 75 միլիոն եվրո։