«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ֆերլան Մենդին այս շաբաթ կվերադառնա մասնակի մարզումներին, հայտնում է լրագրող Մարիո Կորտեգանան։
Ֆերլան Մենդին այժմ վերականգնվում է ուղիղ մկանի առաջային ջիլի պատռվածքից։ Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ապրիլի 26-ին «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում, որտեղ իր թիմը պարտվել է 2-3 հաշվով:
Ֆուտբոլիստը ինչպես սպասվում է, կվերադառնա հիմնական խումբ մոտ վեց ամսից։
2024/25 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։