2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։
Մրցակից թիմի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնը հանդիպումից առաջ վստահ է իր ֆուտբոլիստների ուժերին և պահանջում է առավելագույնը։
«Միշտ անկեղծ եմ եղել ձեզ հետ։ Ես լիովին հավատում եմ այս թիմին։ Վստահ եմ, որ ունենք բոլոր հնարավորությունները՝ Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճելու համար։ Գուցե այս պահին խմբի գլխավոր ֆավորիտը չենք համարվում, բայց վաղվա հաղթանակը կարող է փոխել այդ պատկերացումը։ Եվ ես հավատում եմ, որ մենք կհասնենք դրան։
Հայաստանի վերջին խաղը Հունգարիայի դեմ ցույց տվեց, որ նրանք իսկապես ուժեղ թիմ են։ Հունգարիան պարզապես ավելի հաջողակ էր և հաղթեց 2։0 հաշվով։ Հայաստանը ուներ մի շարք լավ պահեր, որոնք կարող էին փոխել խաղի ընթացքը։ Դա լավ կառուցված և վտանգավոր թիմ է, ու մենք չենք պատրաստվում թերագնահատել նրանց»,- ասել է իռլանդացիների գլխավոր մարզիչը։