«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է Յուրգեն Կլոպի հետ ունեցած հետաքրքիր դրվագի մասին՝ նշելով, որ գերմանացի մարզիչը մինչ այժմ իրեն պարտք է 50 եվրո, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Կլոպը միշտ գիտեր՝ ինչպես լուծել ցանկացած խնդիր։ Նա մշտապես շփման մեջ էր ինձ հետ։ Դորտմունդում հեշտ շրջան չէր, սակայն նրա աջակցությունը շատ մեծ էր։
Ի դեպ, նա դեռ պարտք է ինձ 50 եվրո․ դա գրազի արդյունք էր՝ այն ժամանակ, երբ ես երկու գոլ խփեցի»,- ասել է Մխիթարյանը։
Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն Կլոպի գլխավորությամբ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում» 2013-2015 թվականներին։