Լոնդոնի «Չելսին» դիտարկում է «Բորնմութի» հարձակողական կիսապաշտպան Անտուան Սեմենյոյի տրանսֆերը, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Ազնվականները» հետաքրքրված են 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, որը արդյունավետ հանդես է գալիս Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Հաղորդվում է, որ «Չելսին» պատրաստ է առաջարկել շուրջ 92 միլիոն եվրո՝ Սեմենյոյին ձեռք բերելու համար։
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Սեմենյոն մասնակցել է յոթ խաղի՝ դառնալով վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Բորնմութի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։