«Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակել պաշտպան Գլեյսոն Բրեմերի վիճակի մասին: 28-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է ձախ ծնկի միջային մենիսկի պատռվածք:
Բրեմերը շուտով վիրահատության կենթարկվի: «Ծեր սինյորան» չի բացահայտում Բրեմերի վերականգնման ժամանակացույցը: Ակնհայտ է, որ ծնկի վնասվածքից և վիրահատությունից հետո բրազիլացուն զգալի ժամանակ կպահանջվի խաղադաշտ վերադառնալու համար:
Բրեմերը 2025/2026 մրցաշրջանում մասնակցել է հինգ խաղի և կատարել երկու գոլային փոխանցում: «Յուվենտուսը» ներկայումս զբաղեցնում է Սերիա Ա-ի աղյուսակի հինգերորդ հորիզոնականը: