«Ինտերը» նոր դարպասապահ է ցանկանում ձեռք բերել

Իտալական «Ինտերը» հետաքրքրված է «Ֆրայբուրգի» դարպասապահ Նոա Ատուբոլուի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ներաձուրիները» դիտարկում են 23-ամյա գերմանացու հետ պայմանագիր ստորագրելու տարբերակը հաջորդ ամռանը։ Թեև առայժմ բանակցություններ չեն մեկնարկել, ակումբը նախատեսում է հանդիպել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր համագործակցությունը քննարկելու համար։

Ատուբոլուն, որը վերջերս առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ինը հանդիպման՝ երեքում պահպանելով սեփական դարպասը անառիկ։