«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է Արգենտինայի՝ 2025 թվականի ՖԻՖԱ-ի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուն։
«Ալբիսելեստեն» քառորդ եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց Մեքսիկային։
«Շնորհավորում եմ տղաներին։ Ես նաև ուզում եմ շնորհավորել Տոտո Սիլվետիին նրա գոլի համար», – գրել է ութակի «Ոսկե գնդակի» դափնեկիրը։
Արգենտինան կմրցի Կոլումբիայի հետ՝ աշխարհի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակչի ուղեգրի համար։ Խաղը կկայանա հինգշաբթի՝ հոկտեմբերի 16-ին։