Քենան Յիլդիզի ծառայություններով նոր գրանդ ակումբ է հետաքրքրված

«Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Լիվերպուլը», ըստ լրագրող Էմրե Սարիգյուլի։

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» արդեն միացել է «Յուվենտուսի» երիտասարդ հարձակվող Քենան Յիլդիզի համար պայքարին։ «Լիվերպուլի» սկաուտները հետևել են Յիլդիզին Թուրքիայի Բուլղարիայի նկատմամբ տարած 6-1 հաշվով հաղթանակի ժամանակ, որտեղ 20-ամյա ֆուտբոլիստը երկու գոլ է խփել։

Յիլդիզը այս մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում մասնակցել է ութ խաղի՝ խփելով երկու գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրված է Քենան Յիլդիզով։