«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարող է լքել թիմը հաջորդ տարի որոշակի պայմանների դեպքում։ Իսպանացու գործող պայմանագիրը «Քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։
Ինչպես հայտնում է Defensa Central-ը՝ անգլիական գրանդը կքննարկի Ռոդրիին վաճառելու հնարավորությունը 2026 թվականի ամռանը 65 միլիոն եվրոյով, եթե նա մինչև այդ չերկարաձգի պայմանագիրը։ Վերջին ամիսներին «Ոսկե գնդակի» դափնեկրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալ Մադրիդը»։
Transfermarkt-ը Ռոդրիի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։