«Ռեալ Մադրիդը» կարող է օգտագործել Կիլիան Մբապպեի ազդեցությունը Աշրաֆ Հակիմիին ձեռք բերելու համար

Defensa Central-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» շարունակում է հետաքրքրված լինել ՊՍԺ-ի աջ պաշտպան Աշրաֆ Հակիմիով, ով լքել է ակումբը 2020 թվականին։

Ըստ աղբյուրի՝ «Ռեալ Մադրիդը» կարող է օգտվել Հակիմիի և իսպանական գրանդի հարձակվող Կիլիան Մբապպեի բարեկամությունից՝ փորձելով ապահովել մարոկկացի պաշտպանի տրանսֆերը։

Նշվում է, որ «Ռեալ Մադրիդի» համար դժվար կլինի ձեռք բերել Հակիմիին, նախ այն պատճառով, որ նա փետրվարին երկարաձգեց իր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2029 թվականը։ Երկրորդ՝ երկու ակումբների միջև ինստիտուցիոնալ լարվածություն է մնում։

Հակիմին «Ռեալ Մադրիդի» ակադեմիայի սան է։ Նա ՊՍԺ-ում է 2021 թվականից։ Այս ընթացքում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 185 խաղի, խփել 25 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում։