Մարիո Բալոտելլին քննադատել է Իտալիայի հավաքականը ներկայացնող իտալացի ֆուտբոլիստների ներկայիս սերունդը

Իտալիայի նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին քննադատել է ազգային հավաքականը ներկայացնող իտալացի ֆուտբոլիստների ներկայիս սերունդը։

«Ինձ համար ազգային հավաքականը խաղի հիմնարար մասն է կազմում։ Սա որևէ մեկի վրա հարձակում չէ, բայց ես հաճախ տեսնում եմ ներկայիս խաղացողների, որոնք խաղում են ազգային հավաքականում՝ առանց իրենց ապացուցելու, իրենց երկրի գույները պաշտպանելու ցանկության, և դա ինձ դուր չի գալիս։

Երբ ես ազգային հավաքականում էի, հպարտ էի, որ ներկայացնում էի Իտալիան։ Ես կարոտում եմ դա։ Արդյո՞ք ես վերջին կենտրոնական հարձակվողն էի, որը խաղացել է Աշխարհի առաջնությունում։ Այո, ինձ այդպես են ասել», – Բալոտելլիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

Մարիո Բալոտելլին իր կարիերայի ընթացքում ազգային հավաքականի կազմում խաղացել է 36 հանդիպում, խփել 14 գոլ և նվաճել արծաթե մեդալ EURO-2012-ում։