«Բավարիան» մտադիր է դեկտեմբերին Մանուել Նոյերի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները սկսել

«Բավարիայի» և թիմի դարպասապահ Մանուել Նոյերի միջև պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները նախատեսված են 2025 թվականի դեկտեմբերին, հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ եթե 39-ամյա գերմանացին համաձայնի երկարաձգել պայմանագիրը, «Բավարիան» կբաժանվի Ալեքսանդր Նյուբելից, ով այժմ վարձավճարով խաղում է «Շտուտգարտում»։

Նոյերի պայմանագիրը գերմանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է չորս միլիոն եվրո։