«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը փնտրում է նոր կենտրոնական պաշտպան և աջ պաշտպան։
Ինչպես հայտնում է TBR Football-ը՝ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստներ այս դիրքերի համար այս ձմռանը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է վստահել գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին և պատրաստ է ձեռք բերել նրան անհրաժեշտ ֆուտբոլիստներին։
Նշվում է, որ «Կարմիր սատանաները» կարևոր են համարում հունվարին կիսապաշտպան ձեռք բերելը, քանի որ կա ռիսկ, որ ակադեմիայի սան Կոբի Մայնուն կհեռանա թիմից։