«Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են մրցակցել 17-ամյա ֆրանսիացի տաղանդի համար

«Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Թոթենհեմը», «Լիվերպուլը», «Բրայթոնը», «Բրենտֆորդը» և «Ասթոն Վիլան» սկաուտներ են ուղարկել «Նանտի» 17-ամյա կենտրոնական պաշտպան Տիլել Տատիին հետևելու համար, ըստ Caught Offside-ի։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։ «Բլաուգրանան» Տատիին դիտարկում է որպես իրենց պաշտպանության մեջ պոտենցիալ երկարաժամկետ ներդրում։

Նշվում է, որ «Նանտը» չի շտապում վաճառել 17-ամյա պաշտպանին։

Այս մրցաշրջանում Տատին մասնակցել է Լիգա 1-ի վեց խաղի՝ սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։