Իսպանիայի հավաքականի և «Արսենալի» խաղացող Մարտին Զուբիմենդին խոսել է իր ակումբի ընտրության մասին։ Նա միացել է «Արսենալին» անցյալ ամռանը։
26-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է հինգ տարվա պայմանագրի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելուց հրաժարվելուց ընդամենը 12 ամիս անց։
«Կարմիրները» ակտիվացրել են Զուբիմենդիի հրաժարագնի կետը 2024 թվականին, բայց տեղափոխությունը, այնուամենայնիվ, չիրականացվել։
«Ես նայեցի «Արսենալին» և ինձ դուր եկավ ամեն ինչ, ինչ տեսա՝ կրքի, նրանց դիտելուց ստացած զգացողության առումով։ Եվ երբ Միկել Արտետան զանգահարեց ինձ… Եթե երբևէ խոսել եք նրա հետ, գիտեք, որ նա կարող է շատ համոզիչ լինել։ Նրա արած առաջարկը լավագույնն էր ինձ համար», – Զուբիմենդիի խոսքերն է մեջբերել «The Mirror»-ը։
Այս մրցաշրջանում Զուբիմենդին խփել է երկու գոլ ակումբի ինը խաղերում։