«Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեքը «Լիվերպուլի» տեսադաշտում է։ DaveOCKOP-ի տվյալներով՝ անգլիական գրանդն արդեն նախնական բանակցություններ է վարել 25-ամյա ֆուտբոլիստի շուրջ։
Քննարկումները գտնվում են վաղ փուլում։ «Բարսելոնան» նույնպես հիշատակվում է որպես հավանական հավակնորդ։ Շլոտերբեքի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։ Պաշտպանը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է չորս խաղ «Բամբլբույսերի» կազմում՝ բաց թողնելով մրցաշրջանի մեկնարկը վնասվածքի պատճառով։