Նեյմարը, Լուիս Սուարեսը և Լիոնել Մեսսին կարող են հանդես գալ մեկ թիմում

Ամերիկյան «Ինտեր Մայամին» նախատեսում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կազմը, հայտնում է Daily Mail-ը։ Ակումբի գլխավոր նպատակակետերից մեկը համարվում է բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը։

33-ամյա բրազիլացու պայմանագիրը «Սանթոսի» հետ ավարտվում է տարեվերջին, և ֆուտբոլիստը կարող է հետաքրքրվել ԱՄՆ-ում կարիերան շարունակելու տարբերակով։ Ակնկալվում է, որ դա կնպաստի նրա ֆիզիկական պատրաստվածությանը 2026 թվականի աշխարհի առաջնությունից առաջ։

Ամերիկյան ակումբն արդեն որոշակի քայլեր ձեռնարկել է բանակցություններ սկելու համար։

Նեյմարը վերջին շրջանում խաղային պրակտիկայի պակաս ունի՝ վնասվածքների պատճառով։ Սակայն «Ինտեր Մայամիում» նա կարող է վերստին գտնել խաղային տոնուսը՝ միանալով իր նախկին թիմակիցներին՝ Լիոնել Մեսիին և Լուիս Սուարեսին, որոնց հետ նա փայլում էր «Բարսելոնայում»։

Միևնույն ժամանակ, ակումբի ղեկավարությունը չի սահմանափակվում միայն Նեյմարի տարբերակով և շարունակում է դիտարկել նաև եվրոպական թիմերից խաղացողների հրավիրման հնարավորությունները։