«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան «Լիվերպուլի» տեսադաշտում է։ «Կարմիրները» դիտարկում են ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը հաջորդ ամռանը։
TBR Football-ի տվյալներով՝ անգլիական հսկան 22-ամյա կիսապաշտպանին ներառել է ցուցակում, որի մեջ են նաև Ադամ Ուորթոնը (Քրիսթալ Փելաս) և Կառլոս Բալեբան (Բրայթոն)։
Հեղինակավոր Transfermarkt կայքում Էդուարդո Կամավինգայի գինը կազմում է 50 միլիոն եվրո։ Նրա ներկայիս պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում Կամավինգան Խաբի Ալոնսոյի թիմի կազմում անցկացրել է հինգ խաղ՝ խփելով մեկ գոլ։