Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր առօրյայի և նպատակների մասին

Նախկին ֆուտբոլիստ և այժմ «Միլանի» ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է անցնում իր կյանքը խաղային կարիերան ավարտելուց հետո, փոխանցում է Gianluca Di Marzio-ի կայքը։

«Ժամանակիս 80-90 տոկոսը անցկացնում եմ Իտալիայում՝ Միլանում։ Ամեն առավոտ արթնանում եմ ու գնում մարզասրահ՝ Casa Milan-ում կամ Milanello-ում։ Դա կախված է օրվա գրաֆիկից։ Հետո կարող եմ ճանապարհորդել՝ երբեմն նույնիսկ Եվրոպայից դուրս։ Այժմ կենտրոնացած եմ անձնական զարգացման և փորձի ձեռքբերման վրա։ Փորձում եմ ավելի բաց լինել մարդկանց հետ շփման մեջ։ Երբ հանդիպումներ կամ խորհրդակցություններ եմ ունենում, միշտ մասնակցում եմ», — նշել է Իբրահիմովիչը։

Զլատանը նաև ընդգծել է, որ իր competitive ոգին չի փոխվել.
«Ես սիրում եմ հաղթել, դա իմ բնավորության մասն է։ Եթե չեմ կարող լինել ինքս ինձ նման, չեմ վայելում և ինձ լավ չեմ զգում։ Ես պետք է միշտ լինեմ ես՝ Իբրահիմովիչը», — ասել է նա։

Հիշեցնենք, որ շվեդ լեգենդը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2023 թվականին։