Անգելոս Պոստեկօղլուն կարող է պաշտոնանկ արվել

«Նոթինգհեմ Ֆորեսթը» արդեն իսկ փնտրում է Անժե Պոստեկօղլուի հավանական փոխարինողներին։ 60-ամյա ավստրալացին ստանձնեց թիմի ղեկավարությունը սեպտեմբերի սկզբին, սակայն այդ ժամանակից ի վեր նրանց արդյունքները չեն բավարարում թիմի սեփականատերերին։

Telegraph Football-ի տվյալներով՝ Ֆորեսթերսի խորհուրդը քննարկում է Շոն Դայչին Պոստեկօղլուին փոխարինելու համար նշանակելու հարցը։ Շուտով կարող են տեղի ունենալ վերադասավորումներ, եթե ներկայիս մարզիչը չկարողանա բարելավել իրավիճակը։

Դայչի վերջին աշխատանքը «Էվերթոնն» էր։ 54-ամյա մասնագետը լքել է «Տոֆիսի» մարզչի պաշտոնը այս տարվա հունվարին։ Նոթինգհեմ Ֆորեսթը ներկայումս Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը՝ յոթ խաղից հետո վաստակած հինգ միավորով։