Ջո Գոմեսը իտալական գրանդի տեսադաշտում է

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջո Գոմեսը շարունակում է մնալ «Միլանի» տեսադաշտում։ Անգլիացին մոտ էր իտալական ակումբ տեղափոխվելուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն գործարքը չկայացավ։

Լրագրող Դանիելե Լոնգոյի խոսքով՝ «ռոսոներիները» վերջերս կրկին կապ են հաստատել 28-ամյա ֆուտբոլիստի հետ՝ հնարավոր գործարքը քննարկելու համար։ «Միլանը» փորձում է պարզել, թե արդյոք հնարավոր է հունվարին նրա տրանսֆերը։

Ջո Գոմեսի արժեքը Transfermarkt-ում կազմում է 20 միլիոն եվրո, իսկ նրա ներկայիս պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։ Կենտրոնական պաշտպանը այս մրցաշրջանում ընդամենը երեք խաղ է անցկացրել Արնե Սլոթի թիմի կազմում։