Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը վնասվածքի պատճառով լքել է Արգենտինայի ազգային հավաքականի ճամբարը, հայտնում է Reuters-ը։
Աղբյուրի տեղեկությամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստը խնդիրներ ունի աջ ծնկի շրջանում։ Նա մասնակցել էր Ֆլորիդայում կայացած Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը, որտեղ Արգենտինան հաղթել էր նվազագույն՝ 1:0 հաշվով։
Լիոնել Սկալոնիի գլխավորած Աշխարհի չեմպիոնները հոկտեմբերի 14-ին կանցկացնեն ևս մեկ ընկերական խաղ՝ Պուերտո Ռիկոյի ազգային հավաքականի դեմ։