«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է Սաուդյան Արաբիայի ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերին:
Վերջերս լուրեր տարածվեցին, որ «Կարմիր սատանաները» պատրաստ են աստղային կիսապաշտպանին վաճառել Սաուդյան Արաբիայի ակումբին հաջորդ ամռանը մեծ գումարի դիմաց:
«Հետաքրքրությո՞ւն Սաուդյան Արաբիայից: Ես պատկերացում չունեմ, թե արդյոք սրա մեջ ճշմարտություն կա: Ես պարզապես ուզում եմ վայելել ներկան. այս պահին իմ բոլոր մտքերը կենտրոնացած են Պորտուգալիայի ազգային հավաքականի վրա: Ես չգիտեմ՝ երբևէ կխաղամ այնտեղ, թե՞ կշարունակեմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հաջորդ տարի: Բայց այս պահին ես երջանիկ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ», – մամուլի ասուլիսում ասաց 31-ամյա ֆուտբոլիստը:
Ֆերնանդեշի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը: