Իտալիայի լեգենդար պաշտպան Ալեսանդրո Նեստան հայտնել է, թե ում է համարում ներկա ժամանակների ամենաուժեղ կենտրոնական պաշտպաններից։ 2006 թվականի աշխարհի չեմպիոնը, որն առանձնացել է «Լացիոյի» և «Միլանի» կազմում հանդես գալով, իր ընտրությունը կանգնեցրել է «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկի վրա։
«Իմ կարծիքով՝ Վան Դեյկը ներկայումս լավագույն կենտրոնական պաշտպանն է։ Նա ամեն տարի պահպանում է բարձր մակարդակը՝ հանդես գալով աշխարհի ամենադժվար առաջնություններից մեկում։ Նրա կայունությունն ու վստահությունը հիացական են», — նշել է Նեստան, ըստ Anfield Agenda-ի։
Հոլանդացի ֆուտբոլիստը «Լիվերպուլին» միացել է 2018 թվականի սկզբին։ Այս մրցաշրջանում 34-ամյա վան Դեյկը արդեն մասնակցել է տասը հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ։