Գերմանական Bild-ի տեղեկացմամբ՝ «Ինտերի» գերմանացի պաշտպան Յան Բիսսեկը լուրջ մտահոգված է իր ապագայով և կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբը։
Ֆուտբոլիստը մտահոգված է, որ ներկայիս խաղաժամանակի պակասը կարող է խոչընդոտել իրեն՝ Գերմանիայի հավաքականի կազմում ընդգրկվելու ճանապարհին 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ։
Իտալական ակումբը տեղյակ է իրավիճակից և պատրաստ է լսել առաջարկներ։ Չնայած նրան, որ նախորդ ամռանը Բիսսեկի տրանսֆերը գնահատվում էր մոտ 40 միլիոն եվրո, այժմ «Ինտերը» պատրաստ է քննարկել 20-25 միլիոն եվրոյի սահմաններում տարբերակներ։
Ֆուտբոլիստի ծառայություններով ամենայն հավանականությամբ հետաքրքրված է անգլիական «Քրիսթալ Փելասը», սակայն Բունդեսլիգայի մի շարք ակումբներ ևս հետևում են նրա իրավիճակին մրցաշրջանի մեկնարկից ի վե