Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել մեքսիկական «Տիխուանայի» 16-ամյա հարձակողական կիսապաշտպան Ժիլբերտո Մորային, տեղեկացնում է Marca-ն։ Իսպանական ակումբը պատրաստ է առաջարկ անել 20 միլիոն եվրո՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների կեսի համար։
Թիմը, չնայած պատրաստ է բաժանվել իր երիտասարդ աստղից, չի ցանկանում զիջումներ կատարել և կփորձի պահպանել նրա բարձր արժեքը բանակցությունների ընթացքում։
Մորայի գործակալ Իգնասիո Ռուվալկաբան ընդգծել է ֆուտբոլիստի ցանկությունը տեղափոխվել Մադրիդ. «Ժիլբերտոն նպատակասլաց է, երազում է եվրոպական ֆուտբոլում խաղալ և ունի այն հատկությունները, որոնք անհրաժեշտ են բարձր մակարդակի լիգաներում հաղթանակի հասնելու համար», — նշել է նա։