Ֆաբիո Կապելլո․ «Նա չէր հետևում որևէ ռեժիմի և կշռում էր գրեթե 100 կիլոգրամ»

«Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է խաղադաշտում իր հանդիպած առաջնորդների մասին։ Նա ասում է, որ առաջնորդները բաժանվում են երեք կատեգորիայի։

«Կա առաջնորդների երկու տեսակ։ Հանգիստ առաջնորդներ, որոնք, երբ սկսում են խոսել, լռեցնում են բոլորին։ Խաղադաշտում կան առաջնորդներ, ինչպիսիք են Մալդինին և Բարեզին։ Եվ հետո կա երրորդ տեսակը՝ բացասականները։ Դա Ռոնալդոն է, որին ես մարզել եմ «Ռեալ Մադրիդում»։

Նա չէր հետևում որևէ ռեժիմի և կշռում էր գրեթե 100 կիլոգրամ, բայց նա անկասկած լավագույն խաղացողն էր, որին ես երբևէ մարզել եմ։ Ես ստիպված էի բաժանվել նրանից», – ասել է Կապելլոն, ինչպես մեջբերում է pianetamilan.it-ը։

Նա նկատի ուներ 2006/2007 մրցաշրջանը, երբ Կապելլոն մարզում էր «Ռեալ Մադրիդը»։