«Քրիսթալ Փելասը» կարող է կիսապաշտպան Ադամ Ուորթոնին բաց թողնել «Ռեալ Մադրիդ», բայց մեկ պայմանով։ Defensa Central-ի տվյալներով՝ «Արծիվները» պատրաստ են փոխանակման առաջարկ անել «Լոս Բլանկոսին», որը հետաքրքրված է Ուորթոնով։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է հրաժարվել կիսապաշտպանից՝ Նիկոլաս Պասի դիմաց, որն այժմ խաղում է «Կոմոյում»։ «Ռեալ Մադրիդը» հնարավորություն ունի Պասին 10 միլիոն եվրոյով հետ գնելու։
Այս մրցաշրջանում 21-ամյա Ուորթոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է տասը խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի փորձագետները նրա արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։