Հայաստանի Գավաթ․ Հայտնի է 1/8 եզրափակչի խաղացանկը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է 2025/26 մրցաշրջանի Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի խաղերի օրերն ու ժամերը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Հոկտեմբերի 28-ին կկայանան երկու հանդիպում՝ «Ուրարտուն» կհյուրընկալի «Վանին» (սկիզբը՝ 19:00, «Ուրարտու-1» մարզադաշտ), իսկ Չարենցավանում «Արարատի Արաքսը» կհանդիպի «Շիրակի» հետ (սկիզբը՝ 15:00):

Հոկտեմբերի 29-ին նախատեսված են ևս երկու խաղ՝ «Փյունիկը» կխաղա «Գանձասարի» դեմ (սկիզբը՝ 19:00, Վ. Թումասյանի անվան մարզահամալիր), իսկ «Անդրանիկը» կընդունի ԲԿՄԱ-ին (սկիզբը՝ 15:00, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ):

Խաղային փուլի վերջին օրը՝ հոկտեմբերի 30-ին, «Սարդարապատը» սեփական դաշտում կընդունի «Արարատին» (սկիզբը՝ 15:00, Հ. Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ), իսկ Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում «Սյունիքը» կմրցի «ՖԱ Կիլիկիայի» հետ (սկիզբը՝ 15:00):

Գործող գավաթակիր «Նոան» և նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Արարատ-Արմենիան» պայքարին կմիանան քառորդ եզրափակիչ փուլից։