«Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Անսու Ֆատին, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս ֆրանսիական «Մոնակոյում», կարող է վերադառնալ Իսպանիայի թոփ ակումբներից մեկը։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
22-ամյա ֆուտբոլիստը հիանալի մեկնարկ է ունեցել Լիգա 1-ում՝ երեք խաղում խփելով 5 գոլ և գլխավորելով ռմբարկուների ցուցակը։ Բացի այդ, նա մեկ անգամ էլ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի երկու հանդիպումներում։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբներից մեկը հետաքրքրված է Ֆատիի առաջընթացով և դիտարկում է նրա հետ պայմանագիր կնքելու տարբերակը հաջորդ տարում։
Ֆատիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը, իսկ «Մոնակոն» իր հերթին ունի առաջնային իրավունք՝ գնելու ֆուտբոլիստին՝ համաձայն վարձակալության պայմանագրի։