Միշել Պլատինին քննադատել է VAR համակարգի ներդրումը ֆուտբոլում

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին քննադատել է VAR համակարգի ներդրումը։

«Եթե ես լինեի ՖԻՖԱ-ի նախագահը, VAR-ը գոյություն չէր ունենա։ Ֆուտբոլի խնդիրները այլուր են։ Ֆուտբոլը պետք է թողնել իր մարդկային բնույթին։

Ես VAR-ը կպահպանեի միայն խաղից դուրս վիճակի որոշման համար։ Մնացած ամեն ինչ մեկնաբանություն է։

Հետևաբար, մենք պետք է թույլ տանք մրցավարներին մեկնաբանել խաղը ֆուտբոլի օրենքներին համապատասխան», – Պլատինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։