Հայտնի է Ա Սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը

«Միլանի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ճանաչվել է Իտալիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ՝ ըստ Սերիա Ա-ի մամուլի ծառայության։

Անցյալ ամիս «Միլանը» Իտալիայի առաջնությունում անցկացրել է երեք խաղ՝ հաղթելով «Բոլոնիային» (1-0), «Ուդինեզեին» (3-0) և «Նապոլիին» (2-1)։ «Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։ Ալեգրիի թիմը առաջին տեղում գտնվող «Նապոլիին» զիջում է երկու միավորով (13-15)։

«Միլանի» հաջորդ խաղը Սերիա A-ում կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 19-ին, տանը՝ «Ֆիորենտինայի» դեմ։