Անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը խոսել է իր աշխատանքի մասին։ Նա 2023 թվականի Եվրոպա լիգայի խաղի մրցավարն էր և եզրափակիչ սուլիչից հետո ենթարկվել է «Ռոմայի» երկրպագուների վիրավորանքներին։
«Դա ամենավատ իրավիճակն էր, որին ես երբևէ հանդիպել եմ այդ առումով… Եթե քեզ անընդհատ ասում են, որ լավ չես, քո հոգեկան առողջությունը կարող է տուժել», – Թեյլորի խոսքերն է մեջբերել BBC-ն։
Մրցավարը նաև նշել է, որ միջադեպը ստիպել է իրեն մտածել, թե արդյոք սխալ է թույլ տվել՝ ընտանիքի հետ մասնակցելով խաղին։ Այդ խաղից հետո նրանք այլևս չեն հետևել նրան տրիբունաներից։